«Ծնողական ժամ» նոր սոցիալական երաշխիք ՀՀ աշխատանքային օրենսգրքում
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները, որոնցով ներդրվում է նոր սոցիալական երաշխիք՝ «ծնողական ժամը»։

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները, որոնցով աշխատանքային օրենսդրությունում ներդրվում է նոր սոցիալական երաշխիք՝ «ծնողական ժամը»։
Փոփոխությունների նպատակն է աջակցել աշխատող ծնողներին՝ ստեղծելով աշխատանքի և ընտանեկան պարտականությունների համատեղման առավել բարենպաստ պայմաններ։
Նախագիծը դրական արձագանք է ստացել ինչպես հասարակության, այնպես էլ պետական մարմինների կողմից։
Ովքե՞ր կարող են օգտվել ծնողական ժամից
Ծնողական ժամից կարող են օգտվել՝
- մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողները, որդեգրողները և խնամակալները),
- մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում ունեցող երեխա ունեցող ծնողները։
Ծնողական ժամի տևողությունը
Օրենքով նախատեսվում է՝
- մինչև 2 երեխա ունեցող ծնողներին տրամադրել օրական առավելագույնը 30 րոպե,
- 3 և ավելի երեխա ունեցող ծնողներին՝ օրական առավելագույնը 1 ժամ,
- մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում ունեցող երեխա ունեցող ծնողներին՝ օրական առավելագույնը 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։
Գործատուների համար կարևոր հետևանքներ
Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն իրավունք չունի մերժելու դրա տրամադրումը, եթե առկա են օրենքով սահմանված պայմանները։
Ծնողական ժամը ներառվում է աշխատաժամանակում։
Ծնողական ժամի ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը։
Աշխատողի ցանկությամբ ծնողական ժամը կարող է տրամադրվել նաև մասերով (օրինակ՝ 30 րոպե աշխատանքային օրվա սկզբում և 30 րոպե աշխատանքային օրվա վերջում)։
Հետևաբար, գործատուները պետք է վերանայեն իրենց ներքին ընթացակարգերը, աշխատաժամանակի հաշվառման կանոնները և համապատասխան HR փաստաթղթերը՝ նոր կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով։
Need counsel on this?
Speak with leadership directly.
Engagements begin with a 20-minute call with Mariam Harutyunyan.
Book a call